Շաբաթ առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Խերսոնի արվարձանում գտնվող միկրոավտոբուսի վրա։ Երկու մարդ մահացել է, վերջին տեղեկությունների համաձայն, 16 մարդ վիրավորվել է։
Զապորոժիեի մարզում երկու մարդ մահացել է անօդաչու թռչող սարքի մեքենայի վրա հարձակման հետևանքով, հայտնել է Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում ռուսական հրետանային կրակի և անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Վնասվել են բնակելի շենքեր, օժանդակ շինություններ և էլեկտրահաղորդման գիծ։
Խարկովի մարզի Չուգուևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է, Telegram-ում գրել է Չուգուևի քաղաքապետ Գալինա Մինաևան։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի 11 մարզում 97 ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։