ԵԱՀԿ-ն ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագրի ստորագրման փաստը, շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին այս զարգացումների առթիվ, ինչպես նաև բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունն այս հարցում,- հայտարարում է կազմակերպությունը:
«ԵԱՀԿ շարունակում է հավատարիմ մնալ երկու երկրների միջև խաղաղության հաստատման հանձնառությանը և պատրաստ է նպաստել օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջական կատարմանը»,- նշված է հայտարարության մեջ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երեկ Վաշինգտոնում համատեղ դիմում ստորագրեցին՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ»: