Սպիտակ տանը կայացել է Փաշինյան-Թրամփ հանդիպում. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպել են Սպիտակ տանը:

Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության և էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը