Ֆրանսիան ողջունում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը

Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը, հայտարարել է երկրի Արտգործնախարարությունը:

«ԱՄՆ աջակցությամբ գրանցած արդյունքները կարևոր քայլ են՝ դեպի առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը», - նշում է Փարիզը, ընդգծելով, որ Ֆրանսիան կշարունակեի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին. ԱԳՆՄինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը