Ռուսական կողմը 108 անօդաչու թռչող սարքով հարվածել է Ուկրաինային

Անցած գիշեր ռուսական կողմն Ուկրաինային հարվածել է 108 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 82-ը խոցվել են, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:

Կիևի մարզի Բուչա շրջանում հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել մասնավոր հատվածում, վնասվել են տներ, վիրավորվել է երեք մարդ:

Սումիի մարզի Սումի համայնքում վնասվել են ոչ բնակելի շենքեր, խանութ և մեքենա։ Ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է, որ 54-ամյա տղամարդ է վիրավորվել։

Շոստկա համայնքում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր, մեքենաներ:

Նիկոպոլի շրջանի Պոկրովսկա, Միրովսկա և Մարգանեց համայնքներում, անօդաչու թռչող սարքերի և հրետանային հարվածների հետևանքով, վնասվել է մեկ հանրակացարան, երկու օժանդակ շինություն, երկու ավտոտնակ և մեկ մեքենա: Ավերվել է երեք մասնավոր տուն, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը: